Jump to content

Լոտտեն ֆոն Դյուբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոտտեն ֆոն Դյուբենը ամուսնու՝ Գուստաֆի հետ 1860թ․

շվեդ.՝ Lotten von Düben և շվեդ.՝ Lotten von Bahr
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 23, 1828(1828-11-23)[1]
ԾննդավայրQ10710198?, Շվեդիա
Մահացել է1915[2][3][4][…]
Մահվան վայրVårdinge church parish, Սյոդերտալյե, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
ԳերեզմանՍոլնա գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱմուսինGustaf von Düben?
Ծնողներհայր՝ Robert von Bahr?
 Lotten von Düben Վիքիպահեստում

Լոտտեն ֆոն Դյուբեն (նոյեմբերի 23, 1828(1828-11-23)[1], Q10710198?, Շվեդիա - 1915[2][3][4][…], Vårdinge church parish, Սյոդերտալյե, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ սիրողական լուսանկարիչ։ Հայտնի է սաամի ժողովրդի իր ստեղծած լուսանկարներով[6][7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1828 թվականի նոյեմբերի 23-ին Ուփսալայում, Ռոբերտ ֆոն Բահ և Էվա Կարոլինա ամուսնական զույգի ընտանիքում[8]։ 1857 թվականին ամուսնացել է պաթոլոգիական անատոմիայի պրոֆեսոր Բարոն Գուստաֆ ֆոն Դյուբերի հետ, ով զբաղվում եր գանգերի ուսումնասիրությամբ։ Լոտտեն ֆոն Դյուբեն լուսանկարում էր դրանք՝ օգնելով ամուսնուն։ Գուցե նրա գործունեության վրա ազդեցություն է թողել Կառլ Քուրմանը, ով լուսանկարչական ստուդիա ուներ այն շենքում, որտեղ ապրում էր զույգը[6]։

1868 թվականի հուլիսի 3-ին, ֆոն Դյուբեները լքեցին Ստոկհոլմը, նավարկելով դեպի Լապլանդիա, որտեղ պետք է նախաձեռնեին սաամի ժողովրդի ուսումնասիրությունները։ Նրանք իրենց հետ վերցրին բոլոր ծանր լուսանկարչական սարքավորումները, որոնք անհրաժեշտ էին յոդացված կոլոդի բացասական նյութեր արտադրելու համար։ Ստերեո տեսախցիկի օգնությամբ Լոտտոն ֆոն Դյուբենը սաամ ցեղի ներկայացուցիչներին նախ լուսանկարեց առջևից, ապա՝ պրոֆիլից։ 1873 թվականին Գուստաֆ ֆոն Դյուբեն հրատարակեց իր Om Lappland och Lapparne, företrädesvis de Svenske էթնոգրաֆիական հետազոտության մեջ, որը նկարազարդված էր կնոջ կատարած լուսանկարներով[6][9]։

Լապլանդիայում շրջագայելով, նա լուսանկարեց նաև շվեդական գեղատեսիլ լեռներ և ջրվեժներ։ Ի տարբերություն ժամանակակիցների, նա լուսանկարել է բնապատկերներ որոնք ենթակա չէին վաճառքի։ Դյուբեն սաամներին լուսանկարում էր բնական միջավայրում, ինչն ավելի խոսուն էր դարձնում նկարը։

Բերտա Վալերիուսի և Ռոզալի Սյումանի աշխատանքների հետ համատեղ ֆոն Դյուբենի նկարները կարևոր տեղ են զբաղեցնում շվեդական լուսանկարչության մեջ[6]։

Նկարների պատկերասրահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաամի մարդիկ ֆոն Դյուբենի լուսանկարներում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Anrep G. Svenska adelns ättar-taflor. Afd. 1, Abrahamsson-Granfelt (շվեդերեն) — 1858.
  2. 2,0 2,1 2,2 Photographers’ Identities Catalog
  3. 3,0 3,1 3,2 KulturNav — 2015.
  4. 4,0 4,1 4,2 CERL ThesaurusConsortium of European Research Libraries.
  5. Carolina Charlotta M. Düben vonFinnGraven.se.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Dahlman, Eva. «Kvinnliga pionjärer osynliga i fotohistorien» (Swedish). Tidskrift för genusvetenskap: University of Gothenburg. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Foto Lotten von Düben» (Swedish). Nordiska Museet. Արխիվացված է օրիգինալից 2021-06-23-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Carolina Charlotta Mariana Mariana von Düben». Geni. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  9. Düben, Gustaf (1873). Om Lappland och Lapparne, företrädesvis de Svenske: Ethnografiska Studier af Gustaf von Düben. Med 1 Karta, & Plancher och 78 Träsnit. P. A. Norstedt & Söners Förlag.